«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Turkcell»-ի ռուս բաժնետիրոջ բանկային հաշիվներն արգելափակվել են

29/03/2022

Թուրքական բջջային օպերատար «Turkcell» ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը՝ ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը, անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով Անգլիայի և ԵՄ-ի՝ իր դեմ սահմանած պատժամիջոցներից։ 

Ֆրիդմանն իսպանական «Էլ պաիս» թերթին տված հարցազրույցում՛ ասել է․ 

«8 տարի է ապրում եմ Լոնդոնում։ Բրիտանիայում և ԵՄ երկրներում միլիարդավոր դոլարներով ներդրումներ եմ արել։ Եվ այդ ամենի դիմաց առգրավում են իմ ամեն ինչը։ Ստիպված եմ տանը ճաշել, կարծես տնային կալանքի մեջ լինեմ։ Բանկային քարտերս արգելափակվել են, դրսում չեմ կարողանում սնվել»։

Նշվում է, որ լոնդոնաբնակ ռուս գործարարին է պատկանում «Turkcell» ընկերության  բաժնետոմսերի 19․8 տոկոսը։ «Bloomberg Billionaires Index»-ի գնահատմամբ՝ Ֆրիդմանի կարողությունը կազմում է 10․4 մլրդ դոլար։ 

Աղբյուր` ermenihaber.am