«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական «Պանցիր-Ս1»-ի վրա

10/03/2021

Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվել են ռուսական հրթիռահրետանային «Պանցիր-Ս1»-ի համալիրի վրա, որը ծառայում է սիրիական բանակին: Այդ մասին հայտնում է Soha հրատարակությունը:

Զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական գրոհային անօդաչու սարք: Ինչպես նշվում է հոդվածում՝ զինամթերքներից մեկը պայթել է համալիրի մոտակայքում, որի պատճառով «Պանցիր-Ս1»-ին պատճառվել է փոքր վնաս, որը հետագայում վերացվել է ռուսական բանակի կողմից:

Միաժամանակ, թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը պարզաբանել է, որ հարձակումը հետ մղելիս սիրիացիները թույլ են տվել մի շարք սխալներ:

aysor.am