«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք ընդդիմադիրը կարծում է, որ «Ավարտվեց մեղրամսի գեղեցիկ շրջանը Ռուսաստանի հետ»

30/04/2021

Ընդդիմադիր Cumhuriyet թերթի գրախոս Էրդալ Սալամը փորձում է բացատրել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի մեղմ արձագանքը ի պատասխան Բայդենի կողմրց հայերի ցեղասպանության ճանաչման։
Ըստ քաղաքագետի ՝ պատճառը պետք է դիտել է այն ծավալի մեջ, որ այժմ այնպիսի ժամանակ է ,որ Էրդողանը հասկանում է, որ եկել է պահը, երբ Թուրքիան ավելի քան երբևէ կարիք ունի Արևմուտքի աջակցության , հատկապես ԱՄՆ-ի կողմից:
«Ռուսաստանի հետ մեղրամսի գեղեցիկ ժամանակաշրջանն ավարտվել է, և անհրաժեշտ է ընտրել Չինաստան կամ Ռուսաստան: Բայց շատ փորձագետներ կարծում են, որ այդ երկրների հետ որևէ համագործակցության արդյունքները երկրի օգուտների տեսանկյունից չեն կարող համեմատվել Արևմուտքի հետ դաշինքին», - գրում է Սալամը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան