«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը

05/03/2024

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են «հավերժացնել» Նուրի փաշայի հիշատակը «օկուպացիայից Բաքվի ազատագրման գործում բացառիկ վաստակի համար»։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, գաղափարը հնչեցրել է խորհրդարանի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Մալահաթ Իբրահիմգըզըն՝ առաջարկելով նրա անունով կոչել փողոց Բաքվում։ Ավելի վաղ Բաքվում տեղի էր ունեցել միջոցառում՝ նվիրված Նուրի-փաշայի մահվան 75-ամյա տարելիցին։

Նուրի փաշան Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկի՝ Էնվեր փաշայի խորթ եղբայրն էր։ Կովկասյան իսլամական բանակի հրամանատարը, որը հռչակվել է որպես «Բաքվի ազատարար», գործել է ի շահ Թուրքիայի, այլ ոչ բնավ ԱԴՀ-ի ստեղծման նպատակի, եւ Նուրի փաշայի հիշատակը «հավերժացնելու» ներկայիս ձգտումը Անկարայի շարունակվող քաղաքականության ուղիղ դրսեւորումն է՝ Ադրբեջանին զրկելու փաստացի անկախությունից։