Փաշինյանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը վնասում է խաղաղության հեռանկարներին. Ադրբեջանի ԱԳՆ
17/10/2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե շրջափակման մեջ Ադրբեջանին և Թուրքիային մեղադրելը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները;
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
«Ցավոք, այս երկիրը ևս մեկ անգամ բաց է թողնում այս հնարավորությունը»,- նշել են գերատեսչությունում։