«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վաղը կքննվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը. հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն

22/09/2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ 

Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։