«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը շարունակում է անհանգստացած լինել ադրբեջանական ընդդիմության առաջնորդի ձերբակալությամբ

01/11/2023

Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված լինել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությամբ և անհանգստացած է նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք բազմիցս կոչ ենք արել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել նրան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել բոլոր մարդկանց մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ համաձայն իր սահմանադրության և միջազգային պարտավորությունների: Մենք դա պարզ հասկացրել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կարգով»,- ասել է նա։

Նշենք, որ Ադրբեջանի «Ժողովրդավարություն եւ բարգավաճում» կուսակցության ղեկավար Իբադօղլուն կալանքի տակ է հուլիսի վերջից։

Նա մեղադրվում է կեղծ փողեր պատրաստելու մեջ։ Ինքը՝ ընդդիմադիրը, հերքել է մեղադրանքները՝ վստահեցնելով, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։