«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում Opel-ը բախվել է բետոնե եզրաքարին և շրջվել․ կա վիրավոր

19/04/2022

Այսօր, ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նորքի հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյի» հատվածում բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։