«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներին

08/11/2021

Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Antonio-Vivaldi» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ-առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Համերգին կազմակերպել էին Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի և Ավստրիայում բնակվող հայ երաժիշտ ջութակահար Գայանե Միրզոյանը և նպատակ ուներ Ավստրիայում ևս ներկայացնել հայ մեծ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։
Համերգին մասնակցել են Քլինգենի կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի գլխավորությամբ, Ավստրիայում բնակվող հայ և այլազգի երաժիշտներ և մեներգիչներ:

Համերգի բացմանը հանդիսատեսին ողջույնի խոսքով  է դիմել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, կարևորել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ներկայացումը նաև Հայաստանի սահմաններից դուրս: Դեսպան Պապիկյանն իր ելույթում նաև հակիրճ անդրադարձել է հայ մեծանուն կոմպոզիտորների կյանքին, նրանց ստեղծագործական հարուստ ժառանգությանը, ընդգծել, որ այս երկու տաղանդների ստեղծագործությունները մինչև օրս ապրում և փոխանցվում են սերնդեսերունդ:

Համերգի նախորդ օրը՝ նոյեմբերի 5-ին, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության սրահում տեղի է ունեցել դասախոսություն՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Դասախոսություններով հանդես են եկել Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահը և Ավստրիայում բնակվող հայ երաժիշտ ջութակահար Գայանե Միրզոյանը: Դասախոսությունն ուղեկցվում էր Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտությամբ:

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (11 человек и текст)

Возможно, это изображение (один или несколько человек, люди играют на музыкальных инструментах, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)