«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վառելիքի պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել

11/10/2021

Լիբանանի հարավում գտնվող Զահրանի նավթավերամշակման գործարանում գտնվող պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվամիջոցը:

Հրդեհը մարելու համար պահանջվել է 3 ժամից ավելի։ Դեպքի վայրում աշխատել է 25 հրշեջ հաշվարկ։ Հրշեջները միևնույն ժամանակ սառեցրել են մոտակա պահեստարանները, որպեսզի կրակը չտարածվի։ Տուժածներ չկան։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ արդյոք տեղի է ունեցել միտումնավոր հրկիզում։ Հրդեհը բռնկվել է, երբ աշխատողները տեղափոխում էին վառելիքը։ Նշվում է, որ այրվել է 250 հազար լիտր բենզին։

Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհված պահեստարանում պահվող բենզինը պատկանում էր Լիբանանի բանակին։ Կրակի տարածման սպառնալիքի պատճառով լիբանանյան բանակը հարակից տարածքներից տարհանել էր բնակչությանը։

Այս միջադեպը ևս մեկ հարված է ծանր վիճակում գտնվող Լիբանանի համար, որը պայքարում է բենզինի և վառելիքի ճգնաժամի դեմ, որը կաթվածահար է արել հասարակական կյանքը։