«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքների մասին

20/10/2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ընդհանուր առմամբ, աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական փուլ բերելու համար: Ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին առ այն, թե արդոք իրականում նախապատրաստություն է արվում կոնսենսուսի որոնման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ռուսաստանյան այցի ուղղությամբ: