ԱՄՆ-ում Իբրահիմ Քալընը կքննարկի նաև իրավիճակը Հարավային Կովկասում
05/03/2024
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է ԱՄՆ։ Այցի շրջանակներում Քալընը հանդիպելու է ԱՄՆ հետախուզության ծառայողների հետ, ինչպես նաև շփումներ է ունենալու Սպիտակ տանը, Կոնգրեսում և պետքարտուղարությունում։
Աղբյուրի նշմամբ՝ օրակարգային հարցերի թվում լինելու Թուրքիայի կողմից ահակաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ- PKK) ռազմաքաղաքական կազմակերպության, գյուլենական շարժման և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը։
Հետախուզական ծառայության ղեկավարը հանդիպումներ է ունենալու նաև Իրաքի, Սիրիայի և Գազայի հարցերով, ինչպես նաև քննարկվելու են ՌԴ-Ուկրաինա պատերազմը և Հարավային Կովկասը։
https://www.ermenihaber.am/