«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին շարժակազմը

12/12/2021

Այսօրվանից մայրաքաղաքում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում ավտոբուսների առաջին երթի տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք՝ նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային 3, 20, 97, 99 երթուղիները:
Քաղաքապետարանը հիշեցնում է նոր ավտոբուսներից օգտվելու կարգը՝ համաձայն որի պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։