«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

29/12/2021

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 50-ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: