«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վեսթմինսթերի դատարանը ապրիլի 20-ին որոշում կկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ

02/04/2022

Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ որոշում կկայացնի ապրիլի 20-ին։ Ինչեպս հայտնել են դատարանից, դրանից հետո գործը կուղարկվի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Պրիտի Պատելին։

«Հաջորդ նիստը Վեսթմինսթերի մագիստրատական դատարանում կկայանա ապրիլի 20-ին: Դատարանը որոշում կկայացնի Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու մասին:  Ասանժի պաշտպանության անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկվի Պատելին: Վերջնաժամկետը մայիսի 18-ն է»,- ասվում է WikiLeaks-ի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: