«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի դեմ այլ ճակատների բացումը չի կարելի բացառել․ Աբդոլլահյան

13/10/2023

Իսրայելը և նրա դաշնակիցները պատասխանատվություն են կրելու Պաղեստինի ժողովրդի վրա իրենց հարձակումների հետևանքների համար, Բեյրութ ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Նրա խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է համակերպվեն Իսրայելի կատարած հանցագործությունների հետ»։

«Այն պայմաններում, երբ Գազայի հատվածի ագրեսիան և պաշարումը չեն դադարում, չի կարելի բացառել այլ ճակատների բացումը [Իսրայելի դեմ]»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։ «Այդ հնարավորությունն առկա է», հաղորդում է ՏԱՍՍ-ը։