«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուղարկեք ահաբեկիչներին. Փաշինյան

03/11/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ է պատասխանել Իսրայելի առաջարկին, որը վերաբերել է մարդասիրական օգնություն ուղարկելուն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Jerusalem Post-ին:

Փաշինյանն իսրայելական կողմին առաջարկել է որպես գործունեության տրամաբանական շարունակություն մարդասիրական օգնությունն ուղարկել Արցախում հայերի դեմ կռվող ահաբեկիչներին, որոնց զինում է հենց հրեական պետությունը:

«Մարդասիրական օգնություն մի պետությունից, որը զինում է վարձկաններին, որոնք հարվածում են խաղաղ բնակչությա՞նը»,-արձագանքել է Փաշինյանը:

Նա Իսրայելին կոչ է արել մտածել՝ արդյո՞ք ցանկանում է լինել Թուրքիայի հետ մի կողմում: Այն Թուրքիայի, որը հազարավոր ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար: Փաշինյանը նաև ասել է, որ Անկարան իր կայսերական ամբիցիաներն ուղղելու է նաև Իսրայելի դեմ, դա միայն ժամանակի խնդիր է:

Հիշեցնենք, որ մարդասիարական օգնությունն առաջարկել էր Իսրայելի նախագահը, հոկտեմբերի 5-ին, Հայաստանի նախագահի հետ զրույցի ժամանակ:

Փոխանցում է Analitik.am-ը: