«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախից տեղահանված կամ անշարժ գույք կորցրած քաղաքացիները պետությունից աջակցություն կստանան. ԱՀ տեղեկատվական շտաբ

30/03/2022

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը:

Ծրագրի շահառուները աջակցություն կստանան հետևյալ չափերով. 

  անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ

 մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

Նշվում է, որ ուշացումները պայմանավորված  էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց  հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ  սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը: