«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղրիմում կանխվել է ահաբեկչություն

09/04/2021

Ղրիմում ձերբակալել են ուկրաինական ծայրահեղական խմբավորման անդամին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության մամուլի ծառայության բաժինը:
Ըստ տվյալների՝ վերջինը Ռուսաստանի քաղաքացի է: Խմբավորման անդամը պլանավորում էր իրականացնել պայթյուն Ղրիմի վարչական շենքերից մեկում: Քաղաքացուն ձերբակալել են Սակի քաղաքում: Ահակբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվողը նացիստական գաղափարախոսության հետևորդ է: Վերջինիս ավտոտնակում հայտնաբերել են պայթուցիկ ինքնաշեն սարքեր:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի անօրինական պատրաստման համար: Այս պահին շարունակվում է նախաքննությունը: