«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը

02/10/2020

Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանությունը սկսել է միջազգային նշանակության օպտիկամանրաթելային ինտերնետ-մալուխների վնասման երկու դեպքերի հետաքննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական «civil»-ը, հոկտեմբերի 2-ին այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ ինտերնետ-մալուխները վերականգնվել են:

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած առաջին միջադեպի ժամանակ անհայտ անձինք, կտրել են ինտերնետի ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսի մունիցիպալիտետի Օրոզմանի գյուղում,  որը մեծամասամբ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրորդ միջադեպում վնասվել են Հայաստանի հետ սահմանին  գտնվող՝ Մառնեուլի մունիցիպալիտետի Սադախլո գյուղում, որը նույնպես բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով: