«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկու դրամաշնորհային ծրագիր՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ

18/03/2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության Grassroots ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

 

Մինչ փաստաթղթերի ստորագրումը էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին, փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։