«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՌԴ-ն այժմ ավելի է ընդլայնում ռազմական կարողություններն Արկտիկայում, քան «սառը պատերազմից» ի վեր ցանկացած պահի»

03/05/2021

Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն հայտարարել է՝ հունիսյան գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրները կքննարկեն Արկտիկայում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմամթերքի կուտակմանն առնչվող հարցեր, հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland-ը:
Լունգեսկուի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ավելի է ընդլայնում իր ռազմական կարողություններն Արկտիկայում, քան «սառը պատերազմից» ի վեր ցանկացած պահի:
«Նախկինում գործող խորհրդային ռազմական բազաները վերաբացվում են, և կառուցվում են նորերը»,- ասել է նա:
Բացի այդ Ռուսաստանը զգալիորեն արդիականացրել է իր հյուսիսային նավատորմը, այդ թվում՝ բոլոր սուզանավերը: Բացի այդ, ՌԴ-ն ներմուծում է նոր սպառազինության համակարգեր, այդ թվում՝ «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հագեցած լինել միջուկային զենքով և ռադարների նոր կայանքներով:
ԱՄՆ-ի զինվորականներն ու դիվանագետները բազմիցս հայտարարել են, որ մտահոգված են Արկտիկայում Ռուսաստանի ազդեցության աճով: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Արկտիկայում կարող է «հակամարտության նոր թատրոն» առաջանալ Ռուսաստանի աճող դերի պատճառով: