«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք. Անի Բադալյան

30/06/2023

Վաշինգտոնյան բանակցությունների հերթական փուլի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

«Լուրեր»-ի հարցին, թե որ հոդվածների շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց. «Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը»։