«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուլղարիայում այրվել է զինամթերքի պահեստը, որտեղից զենք էին մատակարարում Ուկրաինային

31/07/2022

Հրդեհը տեղի է ունեցել բուլղարական Կարնոբատում գործարար Էմիլիան Գեբրեւին պատկանող զինամթերքի պահեստում, որը սպառազինություն էր մատակարարում Ուկրաինային 2014 թվականին երկրի արեւելքում հակամարտության թեժ պահին:

«Զինամթերքի պահեստները գտնվում են նախկին բանակային զորանոցների տարածքում։ Հրդեհը նախորդել է ոչ մեծ պայթյունին», - ասված է BNR ռադիոկայանի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով Գեբրեւին, որը նշված է որպես օբյեկտի սեփականատեր: Գործարարի խոսքով՝ պահեստում հնացած զինամթերք է եղել։

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը պնդում է, որ պայթյուն չի եղել։

New York Times թերթը 2021 թվականին հայտնել է, որ Գեբրեւը խոստովանել է, որ զենք է մատակարարել Ուկրաինային 2014 թվականին երկրի արեւելքում հակամարտության թեժ պահին, ինչպես նաեւ հաստատել է, որ զինամթերք է պահել Չեխական Վրբետիցի պահեստներում: