«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իմ քայլը» լքած պատգամավորները ցանկանում են կառավարությանը պարտավորեցնել պատասխանել իրենց հարցերին. «Ժամանակ»

16/04/2021

«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը և Գոռ Գևորգյանը խորհրդարան են ներկայացրել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որը կպարտավորեցնի կառավարության անդամներին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանել ամբիոնից, իսկ չպատասխանելու դեպքում ներկայացնել հիմնավորում: Գործող պրակտիկայում, որոշ դեպքերում, կառավարության անդամները պատգամավորների հարցերին ի պատասխան խոստանում են, որ այդ հարցին կտրվի գրավոր պատասխան՝ դրանով խուսափելով իրենց համար ոչ այնքան հաճելի հարցերին պատասխանելու օրենսդրական պարտավորությունից»: