«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք ՀՀ-ի և Շվեդիայի փոխգործակցությունը

30/04/2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը հատուկ ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման գործում Կարլ Գուստավ 16-րդի ունեցած մեծ ներդրումը: «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: