«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդյոք Պուտինը Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ իսկապես համաձայնել է Ուկրաինայի մոտ չանցկացնել նոր ռազմական զորավարժություններ

08/02/2022

Ռուսական զորքերը զորավարժությունների ավարտից հետո կլքեն Բելառուսի տարածքը, նրանց մնալու մասին երբեք խոսք չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ ոք երբեք չի ասել, որ ռուսական զորքերը կմնան Բելառուսի տարածքում, դա երբեք չի քննարկվել: Խոսքը դաշնակիցների զորավարժությունների մասին է, և, իհարկե, հասկանալի է, որ այդ զորավարժությունների ավարտից հետո զորքերը կվերադառնան իրենց դիրքեր», – ասել է Պեսկովը։
Նրան նաև հարցրել են, թե արդյոք Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում բանակցությունների ժամանակ իսկապես համաձայնել է Ուկրաինայի մոտ չանցկացնել նոր ռազմական զորավարժություններ։
«Ես նման հաղորդումներ չեմ լսել»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Մակրոնն այցելել է Մոսկվա, որտեղ 5-ժամյա հանդիպում է անցկացրել Պուտինի հետ։ Հանդիպումից հետո ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահները գործարք են կնքել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի շուրջ գործարքներ չեն եղել, և «դա ուղղակի անհնար է»։