«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պերուում բարձր զարգացած նախակոլումբիական քաղաքակրթության հնագույն համալիր է հայտնաբերվել

12/12/2021

Չիմու մշակույթը ծագել է մեր թվարկության մոտ 900 թվականին եւ հայտնի է իր յուրահատուկ մոնոխրոմ խեցեգործությամբ: Այս քաղաքակրթության ներկայացուցիչները գիտեին ինչպես մշակել մետաղը եւ տիրապետում էին գյուղատնտեսության առաջադեմ տեխնիկայի: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Heritage Daily-ին։

Իր ծաղկման շրջանում Չիմոր պետությունը ունեցել է ավելի քան 1000 կիլոմետրանոց հսկայական տարածք։ Մայրաքաղաքը Չան-Չան քաղաքն է եղել։ 1470-ական թվականներին Չիմոր պետությունը գրավել են ինկերը։ Երբ 1532 թվականին իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն ժամանել է չիմուի տարածք, շատ քաղաքներ լքված են եղել։

Չիկամա գետի հովտում հետազոտողները հայտնաբերել են երեք շենքերից բաղկացած համալիր, որոնք իրենց կառուցվածքով նման են Չան-Չան միջնաբերդին: Հայտնաբերվել են նաեւ մոտ երկու մետր բարձրությամբ մեծ պարսպի առկայության նշաններ, որը շրջապատել է շենքերը։ Ըստ հնագետների՝ շենքերը 500-600 տարեկան են։ Հավանաբար դա գյուղատնտեսական համալիր է եղել։ Դրա շուրջը տեղակայված են եղել մոտ 40 հա մակերեսով դաշտեր, որոնք ոռոգվել են դեպի ջրանցքներ ձգվող համակարգերի շնորհիվ։