«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Türkiye Gazetesi. Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին

19/08/2022

Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային։

Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․

1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին

2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին 

3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև

4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա

5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։

Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել.

1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները»։

2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին»,

3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտերգրացիոն գործընթացները։

4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
https://www.ermenihaber.am/