«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անն Իդալգոյի նոր հայտարարությունը

19/10/2020

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է.

«Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան:

Հուսով եմ, որ նրանք  կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար:

Հանգստյան օրերին ձեռք բերվեց հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, հուսով եմ, կիրականացվի, ի տարբերություն նախորդ շաբաթվա հրադադարի, որը խախտվել է բազմաթիվ անգամ:

Պատերազմը երբեք լուծում չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում այն ցավալի է և դարավոր հիշողություններ է արթնացնում»: