«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այնքան անսպասելի էր այդ կնոջ հարձակումը. Շուշան Պետրոսյանը՝ խանութում տեղի ունեցած միջադեպի մասին

15/12/2020

SHAMSHYAN.com-ը գրել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը։ Վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Ըստ տարածված տեղեկության՝ Շ․Պետրոսյանը հայտնի, ճանաչված ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը նշեց, որ եղել է փոքրիկ միջադեպ.«Մտա խանութ, այն խանութը, որն իմ տան կողքին է և միշտ մտնում եմ և մի կին հարձակվեց ինձ վրա՝ ամենավերջին անպարկեշտ խոսքերով. Դավաճան, թալանչի, կեղեքիչ, պիցցայակեր, սա ես ասում եմ այն, ինչ ինքը սովորել է Նիկոլ Փաշինյանից և իր ՊՈԱԿ-ի ֆեյքերից, այդ բառերով հայհոյեց, մնացած տեքստը գիտեք արդեն անգիր։ Այդ տերմիններով սկսեց ինձ հետ խոսել, ընդ որում այնքան անսպասելի էր իր այդ հարձակումը,որ ճիշտն ասած սկզբում ես չհասկացա, նայեցի իր կողմն ու ասացի՝ ինչպես տիկին։ Ինքն էլ թե՝ հա հա, հենց քո հետ եմ այ... ու շարունակությունը արդեն անպարկեշտ բառեր։ Հետո մի փոքրիկ միջադեպ եղավ, որից հետո ինքն ինձ սպառնաց, իր առևտուրն արեց ու դուրս եկավ։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այս ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իր աշխատացրած ՊՈԱԿ-ներով,ատելություն սերմանելով ու հիվանդացնելով հասարակարգը։ Սա ուղղակի աներևակայելի բան է, որ ես պետք է մտնեմ խանութ և ինչ-որ մեկը պետք է որոշի, որ ես իրավունք ունեմ այդտեղ մտնել, թե ոչ։ Ինչ-որ մեկը, ինչ-որ մի չարացած, կուրացած, խլացած ինչ-որ մի մարդ։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող է այն հային այդքան ատելությամբ վերաբերվի»։