Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատման լուրերը կեղծ են. պաշտոնական
17/11/2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի գրել: