«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Լավրովի խոսքերը ՀՀ հասցեին

05/03/2024

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է լրագրողի հարցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի մասին, ըստ որի՝ Հայաստանը դեպի արևմուտք է գնում և դրան պատասխաններ են լինելու։  

Միլլերը, արձագանքելով Լավրովի ձևակերպումներին, նշել է. 

«Ես չեմ պատրաստվում ուղղակիորեն պատասխանել այդ հարցին, թեև դա այնպիսի հռետորաբանություն է, որը մենք նկատում ենք Ռուսաստանի կառավարության կողմից։ Այն ապակայունացնում է տարածաշրջանը։ Դուք տեսնում եք, որ Ռուսաստանի հարևանները մտահոգված են ՌԴ-ի այդպիսի սպառնալից հռետորաբանությամբ և գործողություններով։ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, թե ինչ է պատրաստ ձեռնարկել իր հարևանների դեմ»։