«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

11/01/2021

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել Անկարայի առաջին ատյանի քրեական դատարան՝ գրում է ermenihaber-ը։

Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1 մլն թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանի մասին ասել էր «այսպես կոչված նախագահ»։

2021 թ․ հունվարի 10-ին Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր․ «Եթե մի երկրի այսպես կոչված նախագահը թիրախավորում է որոշակի լրատվամիջոցը՝ ասելով․ «Ես այս թերթը չեմ կարդում, դուք էլ մի գնեք, մի կարդացեք», ուրեմն պատկերացրեք այդ երկրում մամուլի վրա գործադրվող ճնշման մակարդակը»։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան