«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրաշարժ Անթալիայում

05/12/2020

Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տվյալներին:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան: