«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տավուշում ականի պայթյունից վիրավորում է ստացել Չինարիի բնակիչը

09/10/2021

Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորում է ստացել Չինարիի 30-ամյա բնակիչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը:

«Անասունի հետևից գնացել է հանդ, սխալմամբ ականապատ դաշտ է մտել: Տարածքում զգուշացում կա, որ այն ականապատ է»,-ասել է նա:

Համայնքապետը հայտնել է, որ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, ԱԻՆ-ն այցելել է տեղանք, քաղաքացուն տրամադրվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել են հիվանդանոց: