«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

09/04/2021

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին տեսաուղերձով է հանդես եկել, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ժամանակն է ճշմարտությունը խոսելու, ժամանակն է հիշելու պատմության ողբերգությունը՝ այն չկրկնելու համար, ժամանակն է մեզ բոլորիս համար, որ իմ ընկեր, նախագահ Բայդենից սկսած՝ Լոս Անջելեսի, ԱՄՆ-ի ու աշխարհի առաջնորդները մեկ ձայնով հայտարարեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,-ասում է Գարսետին։

Գարսետին նշում է, որ 1,5 մլն հայեր սիստեմատիկ ձևով սպանվել են ու կոչ է անում միանալ «Այո՛, այն ցեղասպանություն էր» ստորագրահավաքին։

«Մենք պետք է հիշենք մեր անցյալի ճշմարտությունը, որպեսզի կերտենք ավելի լավ ապագա»,-ասում է Գարսետին։