Ռուսաստանում Bosch-ն իր գործարանները չի վաճառում
23/08/2022
Գերմանական Bosch ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը չի հաստատել Ռուսաստանում գործարանները վաճառելու մասին լուրերը, ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրը։
Ռուսաստանում Bosch-ը 7 սեփական գործարան ունի։ Մասնավորապես, Լենինգրադի մարզում արտադրում են լվացքի մեքենաներ և սառնարաններ, Սարատովի մարզի Էնգելս քաղաքում` էլեկտրական գործիքներ, ավտոմասեր, ջեռուցման սարքավորումներ և ռադիատորներ և Սամարայի շրջանում` ավտոմասեր։