«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի նախկին վարչապետը Բաքվում խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին

14/03/2024

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ «Թյուրքական պետությունների կազմակերպության» Աքսաքալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է Բաքվում ընթացող «Վերականգնել ճեղքված աշխարհը» խորագրով 11-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը, գրում է ermenihaber.am-ը:

Նա, անդրադառնալով տարածաշրջանային տարբեր գործընթացներին, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։

«Որպեսզի Հարավային Կովկասը հասնի այնպիսի խաղաղության, անվտանգության ու բարօրության, որին արժանի է, անհրաժեշտ է որ տարածաշրջանի բոլոր երկրները իրականացնեն արդյունքակենտրոն աշխատանք։ Ղարաբաղն «օկուպացիայից ազատագրվեց» (չակերտները-խմբ.)։ Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը»,- նշել է նա։