«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը նոր արբանյակ է արձակել գլոբալ տաքացման հետևանքները վերահսկելու համար

29/09/2021

Կալիֆոռնիայից ուղեծիր արձակված Landsat 9 արբանյակը կուսումնասիրի Երկիր մոլորակի վրա գլոբալ տաքացման հետևանքները: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Արբանյակը կաշխատի իր նախորդ Landsat 8-ի հետ` երկարացնելու դիտումների գրեթե 50-ամյա ռեկորդը: Landsat 9 -ը կգրանցի էլեկտրամագնիսական ալիքներ և ճառագայթանման սպեկտրի այլ մասեր: Արբանյակը ունի նաև ջերմային տվիչ` մակերեսի ջերմաստիճանը չափելու համար:

«Մենք այժմ գտնվում ենք կլիմայի ճգնաժամի էպիկենտրոնում, մենք դա տեսնում ենք ամեն օր՝ երաշտներ, անտառային հրդեհներ, փոթորիկներ, Իդա փոթորիկ, որը ավերեց հարավային ԱՄՆ-ի մի մասը և հասավ Նոր Անգլիա»,- հայտնել է ԱՄՆ ՆԳ նախարար Դեբ Հոլանը:

Landsat 9 -ի հավաքած պատկերները կօգնեն  կառավարել կլիմայի փոփոխությունների  հետևանքները և ճիշտ որոշումներ կայացնել ՝ մոլորակի գերտաքացմանը հակազդելու համար: Միևնույն ժամանակ, Landsat-ը առանցքային նշանակություն ունի գյուղատնտեսության վերահսկման և մարդկությանը սննդով ապահովելու գործում:

«Մենք կարող ենք ճշգրիտ նշել մշակաբույսերի տեսակները, որոնք աճում են ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Կարող ենք դիտարկել նաև մշակաբույսերի ջրի սպառումը», – ասում է գիտնական Զեֆ Մասեկը, ով աշխատել է նոր արբանյակի ստեղծման վրա:

Օգոստոսի 9-ին ՄԱԿ-ը նախազգուշացրել էր Երկրի վրա գլոբալ տաքացման անդառնալի հետևանքների և աղետի մասին: