«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Bloomberg։ Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա

08/05/2021

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Regionmonitor-ը:
Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջամալ Խաշոկջին:
Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հեռախոսազրույցից և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության՝ Կահիրե կատարած այցից հետո:
Կայքը նշում է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ՝ Լիբիայում և Սիրիայում հակամարտությունները մեղմելու, ինչպես նաև լարվածությունը վերացնելու համար, որը խոչընդոտում է տարածաշրջանային առևտրին և էներգառեսուրսների որոնման աշխատանքներին: 
Աղբյուր`    Ermenihaber.am