«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունական մամուլ. «Կիպրոսը թուրքական ԱԹՍ-ների դեմ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգեր է գնում»

23/08/2022

Կիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ:
Գնվելիք մարտկոցների քանակի, մատակարարման ժամանակահատվածի, տեղակայման վայրի ու գործարքի այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդվել:
«Իդեալական համակարգ է ինչպես հակաօդային պաշտպանության, այնպես էլ թուրքական անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքին դիմակայելու համար»,- ասված է հունական աղբյուրի հրապարակման մեջ:
Նշվում է, որ 70կմ հեռահարությամբ համակարգերն ի զորու կլինեն պաշտպանելու կղզու ողջ տարածքը: 
https://www.ermenihaber.am/