Գրեթե 120 տոննա ադրբեջանական լոլիկ թույլ չեն տվել ներմուծել ռուսական շուկա
03/02/2021
Գրեթե 120 տոննա ադրբեջանական թարմ լոլիկ թույլ չեն տվել ներմուծել ռուսական շուկա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզորին»: 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում տեսուչների կողմից ստուգվել է 49 հազար տոննա բուսաբուծական արտադրանք։ «Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 7 ապրանքային խմբաքանակներ Ադրբեջանից ու մեկ խմբաքանակ ապրանք Իրանից վարակված են կարանտինային վնասատուներով։ Այդ ոչ ապահով մթերքների ներկրումը ՌԴ արգելվել է»,- ասված է «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարության մեջ։ Ապրանքների ընդհանուր ծավալը, որոնք 2021 թվականի հունվարին չեն հասել ռուսական շուկա, կազմել է ավելի քան 173 տոննա: