Ադրբեջանում պատրաստվում են ահաբեկչության հոդվածով դատել ևս երկու ՀՀ քաղաքացիների
17/11/2021
Ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։
Հայաստանի երկու քաղաքացիներին էլ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով՝ «ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ»: