«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը խաղաղությունը կլինի․ Ուկրաինայի ԱԳՆ

27/02/2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքը կլինի խաղաղությունը, սակայն ընդգծել է, որ Կիևը չի պատրաստվում «կապիտուլյացիայի ենթարկվել»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Բանակցություններում, որպես այդպիսին, վատ բան չկա։ Եվ եթե այս բանակցությունների արդյունքը խաղաղությունն է և պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել։ Բայց մենք, ես ուզում եմ հստակեցնել, մենք չենք հանձնվի։ Մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվում. Մենք ոչ մի թիզ տարածք չենք զիջի. դա չէ մեր պայքարի նպատակը»,- ասել է Կուլեբան, ում ելույթը հեռարձակվել է Ուկրաինայի ԱԳՆ յութուբյան ալիքով։

Նրա խոսքով, ուկրաինական կողմը բանակցություններում մտադիր է «լսել» Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և «հայտնել, թե ինչ է մտածում այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին»։