«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյանը` այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումների մասին

14/06/2022

-ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

-Մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։

- Բայց եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ ՀՀ կառավարությունը պատրաստ է, արդեն քննարկվում է տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։