«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքի փաստով քրգործ են հարուցվել

09/01/2022

Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներով անանուն հաղորդագրությունների փաստով քրեական գործեր են հարուցվել: Պատիժը նախատեսում է տուգանք՝ 500-ից 700 հազար ռուբլի կամ ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 8-ին անհայտ անձինք սպառնացել էին պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Նրանք իրենց սպառնալիքներն ուղարկել են էլեկտրոնային փոստով: Հակաահաբեկչական բնույթի միջոցառումներ էին ձեռնարկվել, ստուգման արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Դեսպանատան պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։