«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան

03/12/2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, որ հայկական կողմը խաղաղության պայմանագիրը Ալմա-Աթայի հռչակագրի վրա կառուցելով, ըստ էության հրաժարվում է Արցախից, նշել է, որ այդ փաստաթուղթը արցախյան խնդրի հետ որևիցե առնչություն չունի։

«Միջազգային իրավունքում շատ բան կախված է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունից։ Վերցնենք, օրինակ, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որն այժմ ակտիվորեն քննարկվում է։ Արդյոք այնտեղ կա՞ միջազգայնորեն ճանաչված սահմանների, նախկին ԽՍՀՄ սահմանների մասին հիշատակում:

Դրանում միայն նշվում է «ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Այսպիսով, այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բայց, դարձյալ, այստեղ առանցքայինը մեկնությունն է, այն էլ՝ համապատասխան»,-գրել է Բաբայանը: