«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է բենզատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

21/12/2020

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, 37-ամյա Սոս Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բենզատարի հետնամասի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: