«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սանահինում ավտոմեքենաներ են այրվել

03/01/2022

Հունվարի 3-ին՝ ժամը 02։14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղի 3-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են Volkswagen Vento և VAZ-2121 մակնիշի ավտոմեքենաները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել են ավտոմեքենաները։